top of page

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

  • Anews
  • Sep 13, 2022
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։ Փաշինյանը հայտարարել է, որ կեսգիշերից Ադրբեջանը սահմանի տարբեր ուղղություններով սկսել է սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։ Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջազգային հանրության համարժեք արձագանքը։ Նախագահ Մակրոնն անընդունելի է համարել լարվածության հետագա սրումը և ընդգծել իրավիճակի լիցքաթափման անհրաժեշտությունը։

 
 
 

Comments


bottom of page