Փաշինյանը կոչ է արել միջազգային հանրությանը պարտադրել Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի 60 րոպե հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին:
Վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը պարտադրել Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից: «Հայաստանը պետք է օգտագործի ինքնապաշտպանվելու իր իրավունքը: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, պարտադրի, որ Թուրքիան դուրս գա ընդհանրապես այս տարածաշրջանից, որովհետև նրա ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում ոչ մի լավ բան չի խոստանում: Այն կարող է հետագայում ընդլայնել այս պատերազմի շրջանակները, պարտադրի, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի մարտական գործողությունները,- ասել է Փաշինյանը:
Kommentare