top of page

Ցուցարարները փորձում են կոտրել Վրաստանի խորհրդարանի դարպասները

  • Anews
  • Mar 8, 2023
  • 1 min read




Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարված է։ Ցուցարարները փորձում են կոտրել խորհրդարանի դարպասները և ներս մտնել, փոխանցում է Aliq.ge-ն։

Նշենք, որ ցուցարարներն իշխանություններին վերջնագիր են ներկայացրել մինչև ժամը 22:00-ն՝ անհապաղ հետ կանչել «ռուսական օրենքը», ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:

Թբիլիսիի իրավիճակը լարված է երեկվանից, երբ խորհրդարանն անսպասելիորեն լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու նպատակով կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ:

 
 
 

Comentários


bottom of page