top of page

Տորոնտոյում մեկ մարդ զոհվել է հրաձգության հետեւանքով

  • Anews
  • Nov 1, 2022
  • 1 min read

Մեկ մարդ զոհվել, եւս մեկը տուժել է Տորոնտոյի դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին երկուշաբթի Twitter-ում տեղեկացրել է տեղի ոստիկանությունը։ «Մեկ տղամարդ մահացել է հիվանդանոցում։ Տուժած պատանին շտապօգնության մեքենայով հասցվել է վնասվածքաբանական կենտրոն»,- նշվել է հաղորդագրությունում։ Կասկածյալին հաջողվել է փախչել հանցագործության վայրից։ Ոստիկանությունը հետաքննում է պատահարի հանգամանքները, «դպրոցը մեկուսացվել է», նշել են իրավապահ մարմիններում։

 
 
 

Comments


bottom of page