top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Տոնդ շնորհավոր, Գյումրի. Ֆրանսիայի դեսպան


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Facebook-ում հայերեն և ֆրանսերեն շնորհավորել է Գյումրու տոնն ու քաղաքը խորհրդանշող լուսանկարներ հրապարակել:


Ֆրանսիայի դեսպանն ուրախ տոն է մաղթել Գյումրիին ու գյումրեցիներին։

«Հայ ժողովրդի տոկունության խորհրդանիշ Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է։ Քաղաքի բացառիկ պատմական ժառանգությունը և նրա բնակիչների դինամիզմը Գյումրին դարձնում են մշակութային մայրաքաղաք»,– գրել է Լաքոտը։

Դեսպանը նաև հայտնել է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հպարտ է մասնակցելու Գյումրու նորացմանը և աջակցելու քաղաքում ֆրանսիական մշակույթի և լեզվի զարգացմանը` Գյումրու համալսարանի, ֆրանսերենի խորացված ուսուցմամբ N10 և N 45 դպրոցների, SPFA Հայաստան և KASA կենտրոնների հետ միասին։

«Եվ չմոռանանք քաղաքի ռեստորանատերերին և Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրը, որոնց հետ համատեղ 2019 թվականին կազմակերպել էինք « Goût de France »/ Ֆրանսիայի համը գաստրոնոմիկ միջոցառումը։ Տոնդ շնորհավո՛ր, Գյումրի»,– գրել է դեսպանը։





0 comments

Comments


bottom of page