Տոյվո Կլաարը հուսադրող է անվանել Ստեփանակերտի եւ Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը
- Anews
- Mar 1, 2023
- 1 min read

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող է անվանել Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման մասին հաղորդագրությունը: «Հուսադրող լուր այսօր Խոջալուից (Իվանյան-խմբ.) Բաքվի ներկայացուցիչների եւ ղարաբաղահայության միջեւ շփումների մասին։ Լավ է, որ քննարկումները կարծես թե կենտրոնացած են ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն խնդիրների վրա»,- գրել է նա Twitter-ի իր էջում։
Commentaires