top of page

Տոյվո Կլաարը Հայաստանում բանակցություններից հետո մեկնել է Ստամբուլ

  • Anews
  • Dec 9, 2022
  • 1 min read

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից և ամփոփել ՀՀ կատարած այցը։ «Կարճ այց ունեցա, բայց բովանդակալից հանդիպումներ եղան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ»,–գրել է Կլաարը։ Նա հայտնել է, որ այժմ ուղևորվում է Թուրքիա։ Հիշեցնենք, որ մինչ Հայաստան գալը Կլաարն այցելել էր Ադրբեջան։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանում էր դեկտեմբերի 8-ին։

 
 
 

Comments


bottom of page