Տոկիոն մտադիր է G20-ի չեզոք երկրներին համոզել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է համագործակցել G20-ի երկրների հետ, որոնք ներկայումս չեզոք դիրք են զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների պայմաններում, որպեսզի համոզի նրանց հակառուսական պատժամիջոցներ սահմանել, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայասին։ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունն ընդլայնելու համար Ճապոնիան մտադիր է շարունակել համաշխարհային հանրության, առաջին հերթին G7-ի երկրների հետ համատեղ անհրաժեշտ միջոցներ մշակել։ G20-ի ձեւաչափի շրջանակներում մենք մտադիր ենք փորձել համոզել այն երկրներին, որոնք այժմ չեզոք են»,- ասել է նախարարը։ Մինչ օրս Ճապոնիան պատժամիջոցների մի քանի փաթեթ է սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ։
Comments