Search

Տոկիոյի Օլիմպիական խաղերի առաջին մրցաշարը մեկնարկել է


Տոկիոյի Օլիմպիական խաղերի առաջին մրցաշարը մեկնարկել է:

Ինչպես հայտնում է ТАСС-ը, սոֆթբոլի Ավսրտալիայի և Ճապոնիայի կանանց հավաքականները սկսել են առաջին հանդիպումը Ֆուկուսիմայի մարզադաշտում:

Թեև խաղերի բացման պաշտոնական արարողությունը հուլիսի 23-ին է կայանալու, բայց, ինչպես ավանդաբար, որոշ մրցելույթներ մինչ այդ են մեկնարկում. 1996 թ. հետո առաջին անգամ Օլիմպիական խաղերի մեկնարկը չի տվել ֆուտբոլի մրցաշարը:

Սոֆթբոլն ընդգրկված է եղել Օլիմպիական խաղերի խաղացանկում 1996-2008 թթ., բայց Փարիզում 2024 թ. կայանալիք խաղերի խաղացանկից այն կբացակայի:

Սոֆթբոլը բեյսբոլի տարատեսակ է, որի ժամանակ ավելի փոքր է վնասվածքներ ստանալու հավանականությունը, քանի որ ավելի փափուկ գնդակ և դրան հարվածելու համար նախատեսված ավելի մեծ ձող է կիրառվում, մարզադաշտն առավել փոքր է, իսկ խաղափուլերը բեյսբոլի համեմատ՝ երկուսով պակաս:

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png