top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Տոկաեւը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է 2022 թ. աշնանը Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին, հայտնում է Tengrinews.kz-ը։ «Առաջարկում եմ այս աշնանն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։ Արդար Ղազախստանի ստեղծման ճանապարհին համապարփակ բարեփոխումների հաջող իրականացման համար ժողովրդի վստահության նոր մանդատ է անհրաժեշտ։ Ինձ համար պետության շահն ամեն ինչից վեր է։ Ուստի ես պատրաստ եմ կրճատել իմ պաշտոնավարման ժամկետը եւ արտահերթ նախագահական ընտրությունների գնալ։ Անհրաժեշտ է նաեւ վերանայել նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Խորհուրդ եմ տալիս նախագահի լիազորությունները սահմանափակել 7 տարի մեկ ժամկետով։ Բայց վերընտրությունն արգելված է»,- ասել է Տոկաեւը։ Հիշեցնենք, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն ուղերձ է հղել Ղազախստանի ժողովրդին խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստին։ Երկրի ղեկավարի ելույթի հիմնական մասը նվիրված էր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Հնչեցնելով ուղերձը՝ նախագահը նաեւ հայտարարել է, որ հաջորդ տարի Ղազախստանում տեղի կունենան մաժիլիականների եւ մասլիխաթների պատգամավորների ընտրությունները, ապա կառավարություն կձեւավորվի։ Ընդհանուր առմամբ, ըստ պետության ղեկավարի, 2023-ից երկիրը կվերագործարկի եւ կթարմացնի բոլոր հիմնական քաղաքական ինստիտուտները։

0 comments

Comments


bottom of page