top of page

ՏԿԵ փոխնախարարը գործուղվում է Նյու Դելի. Ծախսերը կհոգա հրավիրող կողմը

  • Anews
  • Mar 15, 2023
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը 4 օրով գործուղվում է Հնդկաստան՝ Նյու Դելի:

Որոշման մեջ ասվում է, որ Արմեն Սիմոնյանը Նյու Դելի է մեկնելու ապրիլի 4-7-ը՝ Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկաթուղային հաղորդակցության թվային փոխակերպման արագացմանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով:

Նրա գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

 
 
 

Comments


bottom of page