top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՏԿԵ նախարարությունում` գնումների գործընթացի կազմակերպման կարգում կատարված փոփոխությունները



ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերների հետ՝ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ: ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Հանդիպման նպատակն էր քննարկել գնումներին վերաբերող կարգավորումներում փոփոխություններ կատարալու վերաբերյալ նախարարության կողմից ձևավորված առաջարկությունները: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարության ենթակա մարմինների, ոլորտային կազմակերպությունների և նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Քրիստինե Ղալեչյանը, ողջունելով գործընկերներին, նշել է, որ այս քննարկման նպատակն է ապահովել գնումների օրենսդրության շարունակական համապատասխանեցումը արդի խնդիրներին: Մասնավորապես, քննարկման ընթացքում վեր հանվել են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրներ, և նախանշվել դրանց լուծման ուղղությունները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1593-Ն որոշմամբ Գնումների գործընթացի կազմակերպման կարգում կատարված հիմնական փոփոխությունները, որոնք ուղղված են ապահովելու հրատապ կամ չնախատեսված իրավիճակների առաջացման պարագայում բյուջետային ծրագրերի իրականացման անընդհատությունը, գնման մրցակցային ընթացակարգերի ժամանակ մասնակիցների միջև հակամրցկացային կամ անբարեխիղճ մրցակցության գործողությունների հնարավորինս բացառումը, երկփուլ մրցույթով կազմակերպվող մրցույթների ընթացակարգերի կազմակերպման առավել ճկունացումն ու արդի պահանջներին բավարարումը, ապրանքների տեխնիկական բնութագրերում համարժեքության ինստիտուտի սահմանման և գնահատման մեխանիզմների կատարելագործումը և գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող փոփոխություններ: Քրիստինե Ղալեչյանի, ՏԿԵ նախարարության ենթակա մարմինների, ստորաբաժանումների ներկայացուցիչների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր և արվել առաջարկություններ Հանդիպման ավարտին ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնյաների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա քննարկումները՝ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:

0 comments

Comments


bottom of page