Տիգրան Ավինյանը հանդիպել է Հաղթանակ թաղամասի բնակիչների հետ
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ամփոփել են նաև Մալաթիա-Սեբաստիա շրջայցը՝ նաև հանդիպելով Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչներին: Մասնավորապես գրել է.
«Ուրախ եմ, որ այս հանդիպումների արդյունքում կարողացանք մի շարք խնդիրներին լուծումներ տալ:
Կբարեկարգվի 82 մանկապարտեզի բակը: Կվերանորոգվի Էներգետիկների թաղամասի մանկապարտեզը և կբարեկարգվեն բակն ու ֆուտբոլի դաշտը:
Կբարեկարգվի նաև Արարատյան զանգվածում գտնվող 152 դպրոցի բակը: Վահան Զատիկյանի անվան մարզադպրոցը, որ գտնվում է անմխիթար վիճակում, ամբողջությամբ կվերանորոգվի:
Օրբելյանի անվան արվեստի դպրոցի շինության տարածքը կընդլայնվի՝ ապահովելու երաժշտական կրթություն ստացող երեխաների հարմարավետ ուսումը: Հարավ-արևմտյան թաղամասի մի շարք հասցեների կոյուղատարեր ամբողջությամբ կփոխարինվեն:
Հաղթանակ թաղամասում վերջին 30 տարիների ընթացքում կուտակված խնդիրները բազմաթիվ են, բայց կարողացանք բնակիչների հետ քննարկումների արդյունքում լուծումներ գտնել: Այստեղ նաև կառուցելու ենք մայթեզր 1-ին փողոցում, որը թաղամասի ստեղծման օրվանից պարզապես չի եղել»:
Comments