Տերտերյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող հարցեր
- Anews
- Nov 28, 2022
- 1 min read

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրթսի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարությունից նհայտնում են, որ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ներկայացրել նախարարության գործունեության հիմնական շրջանակը, ոլորտային ձեռքբերումները, ինչպես նաև զարգացման տեսլականները։ Անդրադառնալով տեղական ինքնակառավարման համակարգին՝ նախարարի տեղակալը նշել է, որ վերջին տարիներին համակարգային բարեփոխումները գրանցել են դրական արդյունքներ և ներկայացրել համայնքներում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակների(ՔՍԳ) հիմնական գործառույթները։
Comentarios