top of page

Տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում արձանագրել են Նեո հովազին (վիդեո)

  • Anews
  • Dec 22, 2022
  • 1 min read

Նեո (արու) հովազի հերթական այցը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածք ֆիքսվել է թակարդ-տեսախցիկներով։ Հովազների պարբերաբար մշտադիտարկումը փաստում է բնապահպանական տարածքների մասնավոր կերպով կառավարման ու պահպանման արդյունավետությունը, ինպես նաև տեղանքում բավարար սննդի՝ որս հանդիսացող կենդանատեսակների առկայության մասին: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ապահովում է հովազների և մյուս խոշոր կաթնասունների միգրացիոն ուղիների անընդհատելիությունը պահպանվող տարածքների միջև։ Ըստ IUCN Տեսակների գոյատևման հանձնաժողովի/Կատվազգիների մասնագետների խմբի՝ հովազն անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներից է:


 
 
 

Comments


bottom of page