«Տեղի ունեցածը ծանր ողբերգություն է. ցավակցում եմ զոհերի հարազատներին». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքին։ «Տեղի ունեցածը ծանր ողբերգություն է։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին։ Ռոբերտ Քոչարյան 15․08․2022թ.»,- գրել է ՀՀ երկրորդ նախագահը։ Հիշեցնենք, որ նախօրեին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա 6 զոհ։ Զոհերի անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։ Պայթյունի հետեւանքով կան նաեւ քաղաքացիներ, որոնք մնացել են փլատակների տակ. նրանց թիվը 18-ն է։
Opmerkingen