Search

Տեղի է ունեցել Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարների հանդիպումը


Ապրիլի 3-ին, Մոսկվայում նախորդ օրը կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ։ Այս մասին Anews.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-տաջիկական քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, մասնավորապես` բարձր մակարդակով շփումների ակտիվացման և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով: Երկկողմ փոխգործակցության փոխշահավետ ուղղությունների շարքում նշվել են առևտրատնտեսական, էներգետիկայի, բժշկության, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտները:

Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության առաջնայնությունների իրականացման և կառույցի շրջանակներում նախատեսված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին: Հանդիպման ավարտին նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների երկամյա ծրագիրը:

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: