top of page

Տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաեւ արգելված միջոց՝ ավտոբենզին. Պապիկյան

  • Anews
  • Jan 19, 2023
  • 1 min read

Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, Գեղարքունիքի մրզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զորամասի կացարանի հրդեհի արդյունքում զոհվել է 15 զինծառայող: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա խնդրեց ներկաներին ոտքի կանգնել եւ  հարգել զոհվածների հիշատակը:«Գիշերվանից աշխատում ենք դեպքի հետ կապված, մասնավորապես ՊՆ-ի հետ»,-ասաց նա՝ խնդրելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին ներկայացնել դեպքի մանրամասները:

Պապիկյանն ասաց. «Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն հրդեհային  կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաեւ արգելված միջոց: Խոսքը վերաբերում է նաեւ ավտոբենզինին, որը հետագայում հնարավոր չի եղել մարել»:

 
 
 

Commentaires


bottom of page