top of page

Տանզանիայում մարդատար ինքնաթիռն ընկել է Վիկտորիա լիճը

  • Anews
  • Nov 6, 2022
  • 1 min read

Տանզանիայի Հանրային հեռարձակման կորպորացիան (TBC) հայտնել է, որ մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել եվ ընկել Տանզանիայի Վիկտորիա լիճը՝ փորձելով վայրէջք կատարել Բուկոբա օդանավակայանում։

Առայժմ փրկվել է 15 մարդ, սակայն հայտնի չէ, թե քանի ուղեւոր է եղել Precision Air ինքնաթիռում եւ արդյո՞ք զոհեր կան։

Երկրի մայրաքաղաք Դար էս Սալաամից օդ բարձրացած ինքնաթիռը «այսօր առավոտյան փոթորիկի եւ հորդառատ անձրևների պատճառով ընկել է Վիկտորիա լիճը», հայտնում է TBC-ն։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերն ու պատկերները ցույց են տալիս, որ ինքնաթիռը գրեթե ամբողջությամբ սուզվել է եւ տեսանելի է միայն կանաչ-շագանակագույն պոչը:

Փրկարարական նավակները ժամանել են դեպքի վայր, իսկ փրկարարները շարունակել են փրկել ինքնաթիռում արգելափակված մյուս ուղեւորներին, ավելացրել է TBC-ն։

Տանզանիայի նախագահ Սամիա Սուլուխու Հասանը կոչ է արել հանգստություն պահպանել, քանի որ փրկարարական գործողությունը շարունակվում է:

Բուկոբա օդանավակայանը գտնվում է Աֆրիկայի ամենամեծ Վիկտորիա լճի ափին։

 
 
 

Comentários


bottom of page