Search

«Տաղարան» համույթը համերգներով հանդես է եկել Վայոց ձորի մարզում



Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը համերգներով հանդես է եկել Հայաստանի Վայոց ձորի մարզում: Մասնավորապես՝ համույթը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ, համերգներ է ունեցել Վայքի ավագ դպրոցում, Զառիթափի դպրոցի դահլիճում, Մալիշկայի N 1 միջնակարգդպրոցում, Եղեգնաձորի Մշակույթի տան դահլիճում:

Համույթը ներկայացրել է հայկական ավանդական երաժշտություն: Մարզային հյուրախաղերը շատ լավ են անցել՝ արժանանալով տեղի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Հյուրախաղերը կազմակերպել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ Lider Complex ընկերության աջակցությամբ: Կարևորելով մարզերում ևս մշակութային միջոցառումների կազմակերպումը և մարզային հանդիսատեսին մշակութային կյանքին հաղորդակից դարձնելը՝ ցանկություն կա հետագայում նույն ծրագիրը ներկայացնել այլ մարզերում, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում:

Հավելենք, որ «Տաղարան» համույթը մարզային հյուրախաղերից վերադառնալուն պես պատրաստվում է մեկ այլ համերգի: Մայիսի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համույթը կներկայանա «Աղկէկ աղջիկ, դուռը բաց» խորագրով համերգով, որի ընթացքում հանդիսատեսին կներկայացնի Բալուի, Խլաթի, Բիթլիսի, Մուսա լեռի, Կարինի տարածաշրջանի երգեր և նվագներ:

«Տաղարանն» ի սկզբանե կոչված է եղել համերգային բեմ բարձրացնելու, տարածելու և պրոպագանդելու հայ միջնադարյան հոգևորերգարվեստի գանձերը: Այդ է պատճառը, որ նրա նվագացանկում մշտապես կենտրոնական տեղ են գրավում V-XV դարերիհեղինակների շարականներն ու տաղերը: «Տաղարանի» ծրագրերում առաջին անգամ նորովի մատուցմամբ հնչել են հայկականժողովրդական, ազգային-հայրենասիրական երգեր և նվագներ:

Համույթի երաժշտական մեկնաբանություններն աչքի են ընկնում ոճական ճշգրտությամբ, կատարողականության բարձրմակարդակով, հնչերանգների հարստությամբ, մենակատարների և համույթի ներդաշնակ ու հավասարակշռված հնչողությամբ: Համույթը մշտապես հետամուտ է երկացանկի հարստացմանը: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia