top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է տարածել


Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է. «Համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը։

     Ե՛վ վառելիքի, և՛ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա։

     Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի համապատասխան կառույցների հետ։

     Այնուամենայնիվ, Վրաստանի տարածքով տարանցման հետ կապված որևէ խնդրի առաջացման պարագայում, խնդրում ենք անմիջապես կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանության հետ՝ հարցին արագ լուծում տալու համար։

     Միաժամանակ հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել, քանզի այն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին»:

0 comments

Comments


bottom of page