top of page

Վրաստանում հաստատվել է վարակման 968 դեպք

  • Anews
  • Jul 9, 2020
  • 1 min read

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5  նոր դեպք,  ևս 3 մարդ ապաքինվել է վարակից: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:


Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 968 դեպք, վարակվածներից  844-ն առողջացել է, 15-ը` մահացել:


3903 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 202 մարդ հսկողության տակ է հիվանդանոցներում:


Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 12 172 181 է, մահացել է 552 164 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

 
 
 

Comentários


bottom of page