Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան
- Anews
- Jan 12, 2023
- 1 min read

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետների առանձնազրույց:
Comentários