Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հերթական զեկույցը հիմնականում հիմնված է կեղծ տեղեկատվության վրա, եւ կառավարությանն այն «հետաքրքիր չէ», հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։
«Շատ հակիրճ ծանոթացա զեկույցին եւ հիմնական կետերին։ Ցավոք, զեկույցը հիմնականում հիմնված է այսպես կոչված էլիտար ՀԿ-ների կողմից ներկայացված ոչ օբյեկտիվ, կողմնակալ, սուբյեկտիվ եւ անարդար եզրակացությունների վրա։
Նա նշել է, որ չի հիշում ԱՄՆ Պետդեպարտամենտի քննադատական հայտարարությունները նախկին իշխանությունների օրոք, երբ երկրում, ըստ նրա, կար «համակարգային կոռուպցիա, հանցագործություն, մարդկանց խոշտանգում էին, բռնաբարում, սպանում, բիզնեսներ էին խլում, իսկ լրատվամիջոցների ազատություն ընդհանրապես չկար»։
Երկուշաբթի ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհի երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ է իր ամենամյա զեկույցը։
Վրաստանին նվիրված է 57 էջ։ Եզրակացություններից մեկն այն է, որ անպատժելիությունը շարունակում է խնդիր մնալ երկրում, չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքների խախտման դեպքերը հետաքննելու ուղղությամբ։
Kommentarer