top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է երկրում մոտ 100 հազար ռուսների հաստատվելու մասին



Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի մասին հայտարարությունից հետո իրենց երկրում ավելի քան 100 հազար ռուս է հաստատվել։ Այս մասին նա խոսել է France Inter ռադիոկայանի եթերում։ Նա նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ից ռուս-վրացական սահմանը հատել է 700 հազար ՌԴ քաղաքացի, որոնցից 600 հազարը հետագայում մեկնել է եվրոպական երկրներ, Թուրքիա կամ Հայաստան։ Ավելի վաղ Ղազախստանի ներքին գործերի նախարար Մարատ Ախմետժանովը հայտնել էր, որ օրական մոտ 8-ից 9 հազար ՌԴ քաղաքացի է մուտք գործում երկիր, իսկ 10-ից 11 հազարը՝ լքում է այն։ Ռուսաստանում մոբիլիզացիայի հայտարարությունից հետո Ղազախստանի հետ սահմանի անցակետերում բազմաթիվ ժամերի խցանումներ են գոյացել։ Հայտնի է, որ սեպտեմբերի 21-ից Ղազախստանի տարածք է մուտք գործել մոտ 98 հազար ռուս։

0 comments

Comments


bottom of page