Search
Վրաստանի խորհրդարանն արտակարգ դրության ժամկետը երկարաձգեց մինչև մայիսի 22-ը

Վրաստանի խորհրդարանը հաստատել է երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը մինչև մայիսի 22-ը: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիին ապրիլի 21-ին հաստատել էր նախարարների կաբինետի առաջարկությունը՝ երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 22-ը: Երկրի խորհրդարանի 97 պատգամավոր կողմ է քվեարկել որոշմանը: Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 411 մարդու, մահացել է 5 մարդ: