Վրաստանը երեք տարով ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ
Վրաստանը երեք տարով ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի՝ 2023-2025 թվականների անդամ։ Այս մասին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Շնորհավորում եմ Վրաստանին՝ 2023-2025 թվականներին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ։ Սա կարեւոր հաջողություն է մեր երկրի համար եւ մեզ հնարավորություն է տալիս հաստատել Վրաստանի հավատարմությունը մարդու իրավունքների հիմնարար արժեքներին եւ ակտիվորեն մասնակցել դրանց պաշտպանության ապահովմանն ամբողջ աշխարհում»,-գրել է Դարչիաշվիլին Facebook-ի իր էջում։
Վրաստանը երկրորդ անգամ է դառնում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ։ Առաջին անգամ հանրապետությունն այս մարմնում երեք տարով ընտրվել է 2016 թվականին։
Comments