Վրանային ճաշարաններ
- Anews
- Aug 12, 2020
- 1 min read

Դաշտային ելքերի և զորավարժությունների ժամանակ զինծառայողներին թարմ սնունդ մատակարարելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացազատվել են վրանային ճաշարաններ:
Պաշտպանական գերատեսչության և քաղաքացիական կազմակերպության արդյունավետ փոխգործակցության շնորհիվ անձնակազմն ապահովվում է որակյալ սննդով։ Մատակարարումն իրականացվում է բոլոր չափորոշիչներն ու սանիտարահիգենիկ կանոնները պահպանելով:
Comments