top of page

Վստահեցնում եմ, որ հայոց սահմաններն ամուր են և անառիկ. Արայիկ Հարությունյան

  • Anews
  • Jul 14, 2020
  • 1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիʹ հայրենակիցներ,

Քիչ առաջ վերադարձա Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ և Մատաղիս համայնքներից: Հանդիպել եմ բնակչության հետ, լսել հուզող խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ:

Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել եմ նաև առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ:

Վստահեցնում եմ, որ հայոց սահմաններն ամուր են և անառիկ: Միայն հիմար հակառակորդի մտքով կարող է անցնել ոտնձգության փորձ անել մեր սահմանների ուղղությամբ, հակառակ պարագայում՝ հարվածը լինելու է շատ ցավոտ ու անդառնալի»:


 
 
 

Comments


bottom of page