Search

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կարող է փոխել իր գործունեության ուղղությունը


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի փոփոխությանը, որով հնարավորություն է տրվում, որ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունը մասնավորեցման գործընթացի ավարտից հետո կարող է իր գործունեության ուղղությունը փոխել եւ գործունեությունը ծավալել նաեւ այլ ուղղություններով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս մասնավորեցման ցանկում ընդգրկված «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի ենթակառուցվածքները, մասնավորապես շենքային պայմանները, բժշկական և ախտորոշիչ սարքավորումները կարիք ունեն արդիականացման։ Միևնույն ժամանակ Կենտրոնը մատուցում է վնասվածքաբանական ծառայություններ՝ չզբաղեցնելով մենաշնորհային դիրք ՀՀ բուժհաստատությունների մեջ։ Այն հանդիսանում է ստանդարտ կառուցվածքով բաժնետիրական ընկերություն, որում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման մակարդակը գնահատվում է ցածր։

Ընկերության եկամուտների զգալի մասը կազմում է պետական պատվերով մատուցվող ծառայությունները, ինչը զգալի կախվածություն է առաջացնում բյուջեի փոփոխություններից և ֆինանսական անկայուն իրավիճակ է ստեղծում վերջինիս նվազման դեպքում։

Այլ նմանատիպ կազմակերպությունների համեմատ բժիշկների միջին աշխատավարձի ցուցանիշը բավականին բարձր է, իսկ Ընկերության պահպանման ծախսերը ոչ միշտ են օպտիմալ: Ընկերության շահութաբերության ցուցանիշը նույնպես ցածր է։

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը կամ որևէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով):

Հաշվի առնելով ներկայացված պատճառաբանությունները` նպատակահարմար է օրենքի 8-րդ հոդվածով մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական ընկերությունների գործունեության հիմնական ուղղությունը կամ հանրային նշանակությունը փոփոխության չենթարկելու կամ դրանց գործունեության հանրային օգտակարությունը որևէ կերպ չնվազեցնելու վերաբերյալ պայմանները չտարածել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նկատմամբ:

Նշվածից հետևում է, որ ընկերության մասնավորեցման գործընթացի ավարտից հետո կարող է իր գործունեությունը ծավալել այլ ուղղություններով:

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: