top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Վլադիվոստոկում Նավալնիի շտաբից կոչ են արել կիրակի չմասնակցել ակցիային


Վլադիվոստոկում քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չպետք է մասնակցեն հունվարի 24-ին կայանալիք ակցիային, հայտնել են Վլադիվոստոկում ընդդիմադրի շտաբից, որտեղ նշել են, որ կիրակի բողոքի ցույցերին մասնակցելու կոչերը սադրանք են, եւ քաղաքական գործչի աջակիցները այդ ակցիաները չեն կազմակերպել, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

«Սոցցանցերում տարածված է տեղեկատվություն, որ այսօր Վլադիվոստոկում կրկին կանցկացվի ինչ-որ բողոքի ցույց: Շտապում ենք հայտնել, որ մենք ոչինչ չենք հայտարարել, եւ չգիտենք՝ ով է կազմակերպիչը... Կոչ ենք անում ձեզ այսօր տանը մնալ եւ չտրվել այդպիսի սադրանքների»,-գրել է շտաբը ֆեյսբուքում: Հրապարակումն արվել է տեղական ժամանակով 11:42-ին:

Ալեքսեյ Նավալնիի աջակիցների պնդմամբ՝ Վլադիվոստոկ են տեղափոխվել ուժայիններ ուրիշ քաղաքներից: Ընդ որում՝ շտաբից նշել են, որ քաղաքական գործչի կողմնակիցները պետք է պահպանեն սեփական ուժերը մինչեւ հունվարի 30-ը:

Նավալնիին ձերբակալել են հունվարի 17-ին «Շերեմետեւո» օդանավակայանում Գերմանիայից ժամանելուց հետո: Դատարանը նրան կալանավորել է մինչեւ փետրվարի 15-ը «Իվ Ռոշեի» գործով փորձաժամկետի պայմանները խախտելու համար: «ՕՎԴ-Ինֆո»-ի տեղեկություններով՝ բողոքի ցույցերի ժամանակ Մոսկվայի ժամանակով 5:00-ին բերման է ենթարկվել ավելի քան 3.3 հազար մարդ: Մոսկվայում հարուցվել է երեք քրեական գործ իշխանության ներկայացուցիչների վրա հարձակման, խուլիգանության եւ սեփականությանը վնաս հասցնելու մասին: Բողոքի ցույցերից հետո Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի փաստաբան Լյուբով Սոբոլը տուգանվել է 20 հազար ռուբլու չափով՝ ի լրումն ավելի վաղ արձանագրված 250 հազար ռուբլու չափով տուգանքի:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page