top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Վիրավորների թիվը հասել է 19-ի. նրանցից մի քանիսը տեղափոխվել են Երեւան. ԱՀ ԱՆ

Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողների թիվը 19-ն է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ «Վիրավորներից 4-ը ծանր վիճակում են, որից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում է. քիչ առաջ վիրահատությունը բարեհաջող ավարտել են։ Մնացածների վիճակը գնահատվում է միջին եւ թեթեւ ծանրությունների»,- ասել է Միքայել Հայրիյանը։ Հարցին՝ արդյո՞ք Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն կա, նախարարը պատասխանել է. «Կա անհրաժեշտություն, վիրավորների մի մասին արդեն տեղափոխել ենք, այս պահին ճանապարհին են գտնվում»։ Նա նշել է, որ Երեւան են տեղափոխել միջին եւ թեթեւ վիրավորում ստացած զինծառայողներին, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը շարունակում է մնալ Հանրապետական հիվանդանոցում։ Նախարարը հայտնել է, որ զինծառայողները բեկորային վնասվածքներ են ստացել. «Այսինքն՝ ԱԹՍ-ների հետեւանք է»։

0 comments

Comments


bottom of page