Search

Վիրաբյանը ներկայացրել է հանրակրթության վարչության նոր ղեկավարին


Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը համայնքային ենթակայության դպրոցների տնօրեններին է ներկայացրել հանրակրթության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանին: Փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ Աննա Ստեփանյանին՝ համատեղ աշխատանքի համար: Ներկայացնելով վարչության նոր ղեկավարին՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է. «Պահպանելով խնդիրների լուծման հիմնական ուղիները՝ կկարողանանք գործընկերային մթնոլորտում նոր ճանապարհ բացել մեզ համար: Անմիջական ղեկավարի ինստիտուտի կայացումը քաղաքային իշխանության աշխատանքային մոտեցումների կարևորագույն հիմնաքարն է, որը մենք դրել ենք: Ես ուզում եմ, որ դուք դիտարկեք վարչության պետին որպես հարցերի ուղիղ հասցեատիրոջ և վերջնական որոշում կայացնող»,- դիմելով դպրոցի տնօրեններին նշել է փոխքաղաքապետը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ համատեղ ուժերով փորձելու է խնդիրներին տալ համակարգային լուծումներ, որոնք աշխատանքը կդարձնեն առավել արդյունավետ:

Պետական մարմինների աշխատակիցների միջև կանցկացվի հրաձգության հանրապետական մրցույթ

Առանց միասնության խաղաղություն չկա. Բայդեն

Եգիպտոսն ու Քաթարը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ԶՈՒ զորամասերից մեկում

Այս է կենսականը ու հրամայականը. Արամ Ա կաթողիկոս

Նրանցից որևէ մեկն այդպես էլ ողջամիտ միտք չհնչեցրեց, թե ինչով են խանգարում գերիների վերադարձին

5-րդ զորամիավորումում անցկացվել են ստուգումներ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: