top of page

Վթարային ջրանջատում՝ Երևանում և Կոտայքի մարզում

  • Anews
  • Feb 22, 2023
  • 1 min read



«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Կոտայքի մարզի Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի:

Պատճառված անհանգստության համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 
 
 

Comments


bottom of page