Վերջին վեց շաբաթվա ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերը եռապատկվել են. ԱՀԿ
- Anews
- Jul 19, 2022
- 1 min read

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը եռապատկվել է։ Հոսպիտալացման մակարդակը եւս կրկնապատկվել է, թեեւ վերականգնման բաժանմունք ընդունման դեպքերի մակարդակը ցածր է մնացել:
Եվրոպայում ԱՀԿ տնօրեն դոկտոր Հանս Կլյուգեն COVID-19-ը «տհաճ եւ պոտենցիալ մահացու հիվանդություն» է անվանել, որը մարդիկ չպետք է թերագնահատեն։
«Դեպքերի աճի հետ մեկտեղ մենք նաեւ հոսպիտալացումների աճ ենք նկատում, որն աշնան եւ ձմռան ամիսներին միայն կավելանա,- ասաց Կլյուգեն:- Այս կանխատեսումը հսկայական մարտահրավեր է առողջապահական աշխատուժի համար, որոնք արդեն իսկ հսկայական ճնշման տակ են 2020-ից ի վեր շարունակվող ճգնաժամերի կապակցությամբ»:
ԱՀԿ-ի՝ COVID-19-ի հետ կապված աշնանային ռազմավարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի օրը, ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը կոչ է արել քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ 5 տարեկան եւ ավելի բարձր տարիքի թույլ իմունային համակարգ ունեցող յուրաքանչյուրի համար երկրորդ խթանիչ դեղաչափը, փակ տարածքներում եւ հասարակական տրանսպորտում եւ դիմակ կրելու խրախուսումը, օդափոխության բարելավումն այնպիսի վայրերում, ինչպիսիք են դպրոցները եւ գրասենյակները:
Նշվում է, որ հարավային կիսագնդի երկրներում այժմ գրիպի շատ ակտիվ սեզոն է, որը COVID-ի հետ համատեղ մեծ բեռ է առողջապահական համակարգերի համար:
«Մենք, ամենայն հավանականությամբ, համանման սցենար կտեսնենք հյուսիսային կիսագնդում»,- ասել է Կլյուգեն՝ նախազգուշացնելով, որ ճնշման ավելացումը կարող է քաոսի հանգեցնել:
Comentarios