top of page
Search

Վերին Լարսում Հայաստանը նոր մաքսային կցորդ ունի. նա նշանակվեց 3 տարի ժամկետով


Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի նիստում որոշեց Վահան Հակոբյանին 3 տարով նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է Հայաստանի մաքսային ոլորտին առնչվող շահերը Ռուսաստանում ներկայացնելու, Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու, Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկություններ հավաքագրելու և ՀՀ ՊԵԿ ղեկավարին դրանք տրամադրելու նպատակներով ՌԴ-ում Հայաստանի մաքսային կցորդ ունենալու անհրաժեշտությամբ: Հիշեցնենք, որ մինչ այդ մաքսային կցորդը Արամ Թանանյանն էր, որը պաշտոնից ազատվեց այս տարվա հունիսին: Արամ Թանանյանը Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից ազատվեց մեկ տարի շուտ, քանի որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2020 թվականին՝ 3 տարի ժամկետով:

0 comments

Kommentare


bottom of page