top of page

Վերացվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

  • Anews
  • Dec 12, 2022
  • 1 min read


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գյուրջյան Էկո Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության (ք․ Երևան) կասեցումը: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են կրկնակի ստուգում ու պարզել, որ արտադրամասում շտկվել են հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները:

 
 
 

Comments


bottom of page