Վերացվել է Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ
ՀՀ ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ Մանի Մանոջ անհատ ձեռնարկատիրոջը պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արարատի մարզ, ք. Մասիս) շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կազմակերպության գործունեության կասեցումը վերացվել է:
Comments