Վերացվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության կասեցումը
- Anews
- Jan 10, 2023
- 1 min read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Սիփան Մարտիրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, ք. Գյումրի): ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված խախտումները:
Comments