top of page

Վերացվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթի կասեցումը

  • Anews
  • Sep 8, 2022
  • 1 min read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հենրի Հարությունյանին պատկանող կաթնամթերքի արտադրության (Վայոց ձորի մարզ, Գնդեվազ համայնք) առանձին գործառույթի՝ մածուն և թթվասեր արտադրատեսակների, կասեցումը: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակները համապատասխնում են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

 
 
 

Comments


bottom of page