Վարպետները սկսել են Փարիզի Աստվածամոր տաճարի վիտրաժների վերականգնումը
- Anews
- Sep 4, 2022
- 1 min read

Երբ Աստվածամոր տաճարը զգալի կառուցվածքային վնասվածքներ էր ստացել խոշոր հրդեհի ժամանակ, պատմական շենքի վիտրաժների մեծ մասը կարողացել էր դիմանալ բարձր ջերմաստիճանին ու կրակին, գրում է Reuters-ը։ Բայց պատուհանները խիստ աղտոտվել էին ծխից ու փոշուց, որոնք փակել էին արտաքին լույսը եւ մթնեցրել 170-ամյա ապակու գունային գամման։ Խոշոր հրդեհից ավելի քան երեք տարի անց Ֆրանսիայի ութ ապակեգործներ սկսել են միջնադարյան տաճարի 39 բարձր պատուհանների մաքրման եւ վերականգնման քրտնաջան աշխատանքը: Տաճարը վերականգնման համար փակվել էր 2019 թվականի ապրիլին տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո, որը լրջորեն վնասել էր նրա տանիքը եւ փլուզել սրածայր աշտարակը։ Նպատակը 12-րդ դարում կառուցված տաճարը վերաբացել է մինչեւ 2024 թվականը, երբ Ֆրանսիայում տեղի կունենան Օլիմպիական խաղեր: Վերանորոգմանը օգնում է նաեւ Գերմանիայի Քյոլնի տաճարի արհեստանոցը՝ վերականգնելով չորս բարձր պատուհանների վիտրաժները։
Comments