Search

Վարչապետ Կոնտեն դեկրետ Է ստորագրել ամբողջ Իտալիայում կարանտին սահմանելու մասին


Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ստորագրել Է դեկրետ, որի համաձայն սահմանափակվում Է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով:

Փաստաթղթում, որն ուժի մեջ Է մտնում առավոտյան, խոսքը վերաբերում Է առանց հարգելի պատճառների տեղափոխությունների արգելմանը: Դրանց թվին են դասվում աշխատանքային կամ ընտանեկան անրաժեշտությունը, ինչպես նաեւ տեղափոխություններն առողջական վիճակի պատճառով:

Դադարեցվում են մարզական բոլոր մրցումները, ներառյալ ֆուտբոլի ազգային առաջնությունը: Բացի դրանից, արգելվում են ցանկացած խմբային հանդիպումներ: Ինչպես ճշտվում Է, ընդունված կարանտինային միջոցները, որոնք ավելի վաղ վերաբերում Էին սոսկ Լոմբարդիայի հյուսիսային մարզին եւ Վենետոյի, Էմիլիա Ռոմանիայի, Պիեմոնտի եւ Մարկեի մարզերի մի շարք շրջանների, այսուհետեւ տարածվում են երկրի ամբողջ տարածքի վրա: Դա նշանակում Է բոլոր ժամանացային հիմարկությունների, ներառյալ թանգարանների, թատրոնների եւ կինոթատրոնների փակում, ինչպես նաեւ առեւտրային կենտրոնների, ռեստորանների եւ հասարակական սննդի այլ կետերի աշխատանքի սահմանափակում, այդ թվում՝ հանգստյան եւ տոն օրերին: Մինչեւ ապրիլի 3-ը փակ կմնան բոլոր ուսումնական հաստատությունները: Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 9 հազարը: Ավելի քան 700 մարդ բուժվել Է, մահացել է  463 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ավինյանը կգործուղվի Սյունիքի մարզ

Փաշինյանի բոլոր ելույթներում և գրառումներում կա ատելության խոսք. Աստղիկ Ավետիսյան

Եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը. Միրզոյանը՝ Սերգեյ Կոպիրկինին

Փետրվարին Հայաստանում ռադիոհաճախականությունների մրցույթ կանցկացվի

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

500 000 դրամ միանվագ աջակցություն կտրվի Արցախյան պատերազմում վիրավորում ստացածներին

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: