Search

Վարչապետն իր ելույթով արդարացրել է բռնությունը, իսկ Դուք ծափահարել եք, պարո՛ն Միրզոյան


«Երբ բռունցքներով հարձակվել են պատգամավորների վրա, բռնություն են գործադրել, ոչ մի պատգամավորի դուրս չեք չէ՞ հրավիրել կամ նախազգուշացում հայտարարել, որից հետո վարչապետը ելույթ է ունեցել, արդարացրել բռնությունը, իսկ Դուք ծափահարել եք, պարո՛ն Միրզոյան, մինչդեռ ԱԺ նախագահը պետք է անաչառ մնա, կամ գոնե ցույց տա, որ անաչառ է․․․ Երկակի ստանդարտներ են»,- հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ավելի ուշ ԱԺ նախագահը ելույթ ունեցավ ու ողջունեց ԼՀԿ-ական պատգամավորների որոշումը՝ վերադառնալ ու մասնակցել նիստերին, ապա հավելեց․ «Իմ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ մեր գործընկերները հայտարարել էին՝ կվերադառնան, երբ կհնչի տեղի ունեցածի դատապարտում ու քաղաքական գնահատական։ Ենթադրում եմ, որ դա բավարարել է ԼՀԿ-ին։ Միջադեպը դատապարտվել է և՛ վարչապետի, և՛ ֆրակցիայի կողմից։ Ինչ վերաբերում է նրան, որ միջադեպի ընթացքում դուրս չեմ հրավիրել պատգամավորներին, ասեմ, որ ես հայտարարել եմ ընդմիջում, որից հետո 132 պատգամավորները դուրս են եկել դահլիճից»։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia