Search

Վարչապետի խոսնակի արձագանքը՝ Մովսես Հակոբյանի հայտարարություններին


ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, նշելով՝ «Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Իսկ թե վարչապետի վերաբերյալ նրա հրապարակած փաստերը որքանով են հիմնավոր, բերեմ ընդամենը մեկ օրինակ: Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել, մինչդեռ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված են վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին մամուլի հաղորդագրությունները: Վերջիններս տարածվել են նաև ԶԼՄ-ներին: Ստորև ներկայացնում եմ հաղորդագրությունների հղումները. 1. https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../ 2. https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../ Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքները ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները, և դրանք պետք է հատիկ-հատիկ պարզաբանվեն և գնահատականի արժանանան: Լիազորված եմ տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ և ըստ պատեհության կանդրադառնա դրանց: Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաև վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում»:


Արա Այվազյանի և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հանդիպումը

Ինչո՞ւ պարտվեցինք. Սենոր Հասրաթյան

Ռուս զինվորականները մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկներ

Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի. Յուրի Ջորկայեֆ

Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով 4 ադրբեջանցի է զոհվել

«Երբ մեկը մի կարծիք է հայտնում, Սովետաշենի հաչող շների պես հարձակվում են վրան». Վարդան Պետրոսյան

Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացնում Նյու Յորքում՝ բողոքելով մշակութային ցեղասպանության դեմ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: