Վարչապետը և տիկին Հակոբյանն այցելել են Չինարիի բնակիչներից մեկի նոր տան կառուցմանշինհրապարակ
Վարչապետը և տիկին Հակոբյանն այցելել են Չինարիի բնակիչներից մեկի նոր տան կառուցման շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Տունը հակառակորդի հրետակոծությունից ավերվել էր ամբողջությամբ, և կառավարության հատկացրած միջոցներով այժմ կառուցվում է վեց սենյականոց նոր տուն` իր ապաստարանով:
Բացի այդ, Չինարիում արդեն իսկ ավարտվել են 12 բնակարանների վերանորոգման աշխատանքները, որոնք ևս տուժել էին հրետակոծությունից:
Այնուհետև վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մովսես համայնք: Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հանդիպմանը բնակիչների հետ քննարկվել է գյուղում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը: 300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դա միայն հարկեր վճարող, պատասխանատու քաղաքացիների շնորհիվ է: Վարչապետն ընդգծել է` իր գլխավորած կառավարության նպատակն է` Երևանի Աբովյան փողոցից ու Հանրապետության հրապարակից մինչև Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ:
Comments