Search

Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի ազդակիր Սարավան և Գորայք համայնքների բնակչությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով: Ջերմուկ համայնքի բնակչության և նրանց ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո վարչապետ Փաշինյանն այցելել է Ամուլսարի հանքի ազդակիր Սարավան և Գորայք համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, լսել նրանց տեսակետները հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի և հարցի լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին: Վարչապետ Փաշինյանը շրջայց է կատարել նաև «Լիդիան Արմենիա» ընկերության լաբորատորիայում, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Գորայք համայնքում:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia