Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Վարչապետը ծանոթացել է «Արմենիա էքսպո-2019» ցուցահանդեսում ներկայացված արտադրանքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո-2019» 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված արտադրանքին և ընկերությունների զարգացման ծրագրերին: Այս տարի 2018-ի համեմատ ցուցահանդեսին մասնակցում է 40-ով ավելի ընկերություն: Նախորդ տարվա ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների թիվը եղել է 110, իսկ այս տարի այն հասել է 150-ի: Ընկերությունները ներկայացնում են տարբեր պետություններ, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Հնդկաստան, Չինաստան, Իտալիա: Հայկական ընկերություններից ցուցահանդեսին ներկայացված են և՛ տեղական արտադրողներ, և՛  ներկրողներ՝ տնտեսության բոլոր ճյուղերից: