top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Վարորդներին տուգանքների մասին պետք է ծանուցեն նաև հեռախոսով. Հրաչյա Սարգսյան

Կայանման կամ այսպես կոչված «կարմիր գծերի» կանոնների խախտման պատճառով տուգանված վարորդների հեռախոսներին պետք է ուղարկվեն տուգանքների մասին ծանուցումներ։ Քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ օգոստոսի 29-ին այսպիսի միտք է հայտնել քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անհրաժեշտ բոլոր կարգադրություններն անելով։

Իսկ հեռախոսահամարները, քաղաքապետի կարծիքով, կարող են պարզվել ոստիկանության տվյալների համապատասխան շտեմարանի միջոցով։

Առաջադրված խնդրի կատարումը հանձնարարվել է «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանին։

«Քաղաքապետարանը նման պարտականություն չունի։ Այս մասին տեղեկցվում է կամ փոստով, կամ «Ազդարար» կայքով։ Ինչեւէ, ես կարծում եմ, որ համայնքը պետք է ավելի վաղ թույլ տրված խախտումների մասին տեղեկացնելու եւս մեկ գործիք ունենա»,- նշել է Սարգսյանը։

0 comments

Comments


bottom of page