top of page

Վաչե Տերտերյանը հանդիպել է Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ

  • Anews
  • Feb 24, 2023
  • 1 min read




ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ:

Ֆրանսիական զարգացման գործակալության խորհրդական Վաչե Փափազյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել է գործակալության կատարած աշխատանքները: Փափազյանը նշել է, որ ֆրանսիական կողմը ունի մեծ փորձառություն ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում և կարող է մեթոդական աջակցություն տրամադրել:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և նշել՝ քանի որ Վեդու ջրամաբարի շինարարությունը արդեն գտնվում է ավարտական փուլում, արդյունավետ գյուղատնտեսություն կազմակերպելու համար անհրաժեշտ է ավելի ակտիվ և ինտենսիվ խորհրդատվական աշխատանքեր կատարել:

Վաչե Տերտերյանը կարևորել է նաև արդյունավետ համագործակցությունը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ:

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի և Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են կատարված աշխատանքները, բարձրացրել մի շարք հարցեր և խնդիրներ և կարևորել են նման հանդիպումները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպում ունենալ ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ ծրագրի հետ կապված այլ հարցեր քննարկելու նպատակով:

 
 
 

Comments


bottom of page