Search

Վաշինգտոն նահանգը 2030 թվականից կարգելի բենզինով մեքենաները


Վաշինգտոն նահանգի օրենսդիր մարմինը ընդունել է «Մաքուր մեքենաներ 2030» օրենքը, որը պարտադրում է, որ 2030թ․ եւ հետագա տարիների բոլոր մոդելային մարդատար ավտոմեքենաները էլեկտրական լինեն: Այս մասին գրում է Hightech+ - ը:

Այս օրինագծի շնորհիվ Վաշինգտոնը կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որը օրենսդրորեն բենզինային ավտոմեքենաների արգելք կսահմանի: Ուժի մեջ մտնելու ժամկետները նույնպես ռեկորդային են: Օրինակ՝ Կալիֆոռնիան եւ Մասաչուսեթսը նմանատիպ միջոցառումներ նախատեսում են հինգ տարի անց՝ 2035 թվականից:

Նախագիծն արդեն անցել է նահանգի երկու օրենսդիր մարմիններով եւ այժմ դրվել է նահանգապետ Ջեյ Ինսլիի սեղանին՝ ստորագրման համար: Սենատում նա ստացել է 25 ձայն՝ 23-ի դեմ, իսկ Ներկայացուցիչների պալատում 54` 43-ի դեմ:

Օրենքն արգելում է ոչ էլեկտրական մեքենաների վաճառքը, գնումը կամ գրանցումը 2030+ մոդելային տարվանից: Այսպիսով, դա նույնիսկ վերաբերում է այլ պետություններից ներկրված կամ բերված մեքենաների գնմանը: Ընդ որում՝ մեքենան պարտադիր չէ, որ մարտկոցներով աշխատի, հաշվի են առնվում նաեւ վառելիքային տարրերը:

Այնուամենայնիվ, փաստաթղթում կա մի կետ, որը չի իրականացվի, քանի դեռ պետության ամբողջ տրանսպորտի 75%-ը ճանապարհի օգտագործման հարկ չի վճարում: Այն պետք է փոխարինի կամ լրացնի բենզինի հարկին, որից ստացվող եկամուտը կծախսվի, այդ թվում, EV ենթակառուցվածքների ստեղծման համար։

PR տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են քաղաքական երկու ուժերի կողմից. Աստղիկ Ավետիսյանը վերլուծում է

5-րդ զորամիավորումում անցկացվել են ուսումնական պարապմունքներ

Իտալիայի կարգավորիչը Google-ին տուգանել է 102 միլիոն եվրոյով

Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Բաքվում Հայաստանի տարածք ներխուժելն անվանել են «սահմանագծի հստակեցում»

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png